ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել Է Կորեայի Հանրապետություն:
Դոնալդ Թրամփը ժամանել Է Հարավային Կորեա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ի ղեկավարի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Սեուլից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա գտնվող Օսանայի ամերիկյան ռազմաօդային բազայում: Ժամանումից անմիջապես հետո Թրամփն ուղղաթիռ Է նստել եւ ուղեւորվել Փյոնտհեկ քաղաքում ԱՄՆ-ի Քեմփ Համֆրիզ նոր ռազակայան: Այստեղից նա կուղեւորվի Սեուլ՝ հանդիպելու նախագահ Մուն Չժե Ինի հետ: Սպասվում Է, որ այցի գլխավոր թեման կդառնա ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հարցը: Վերջին անգամ Սպիտակ տան ղեկավարն այդ երկիր պետական այց Է կատարել քառորդ դար առաջ: Այն ժամանակվանից ԱՄՆ-ի ղեկավարներն աշխատանքային այցեր Էին կատարում հանրապետություն: Հարավային Կորեա Թրամփի ուղեւորությունը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա շրջագայության բաղկացուցիչ մասն Է: Սպիտակ տունը չի թաքցնում, որ ուղեւորության գլխավոր նպատակը, որը կավարտվի նոյեմբերի 14-ին, Փենյանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելու շուրջ պայմանավորվելն Է, որպեսզի զսպվեն նրա միջուկային հավակնությունները: Թրամփի 10-օրյա ուղեւորության ծրագրում, Կորեայի Հանրապետություն, Չինաստան եւ Ճապոնիա այցելությունից բացի, մասնակցությունն Է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամենրի բարձր մակարդակի հանդիպմանը վիետնամական Դանանգում, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ Արեւելաասիական գագաթնաժողովներին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: