Artsakhpress

Սփյուռք

Սասունյան. Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս

Մի քանի տարի շարունակ Ստամբուլում խոշոր վեճ էր հասունանում պոլսահայ համայնքի անդամների միջև՝ Հայոց նոր պատրիարքի ընտրության ծրագրերի շուրջ. առճակատումը պատմական խոր արմատներ ունի և վերջերս ավելի է սրվել Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության կապակցությամբ, որն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Ալցհեյմերի հիվանդության պատճառով:

Սասունյան. Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս

Սասունյան. Պոլսահայ համայնքի երկընտրանքը՝ նոր պատրիարք ընտրելիս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես գրել է.

«Երբ պոլսահայ համայնքի որոշ անդամներ փորձեցին նոր պատրիարք ընտրել անգործունակ Մեսրոպ պատրիարքին փոխարինելու համար, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ քանի դեռ գործող պատրիարքը ողջ է, նոր պատրիարք չի կարող ընտրվել: Նույնիսկ աթոռակից պատրիարք ընտրելու խնդրանքը մերժվեց Ստամբուլի նահանգապետի կողմից։

Թուրքիայի իշխանությունները օգտվեցին այն պատրվակից, որ հայ համայնքի 1863 թ. ազգային սահմանադրությամբ նախատեսված չէ աթոռակից պատրիարքի պաշտոն։ Սակայն խնդիրն այն է, որ տասնամյակներ առաջ թուրքական կառավարությունն անվավեր էր ճանաչել այդ սահմանադրությունը։ Եթե կառավարությունն իր որոշումը կայացնում է չգործող սահմանադրության հիման վրա, ուրեմն նա ճանաչում է դրա վավերականությունը։ Եթե սահմանադրությունը վավերական է, ուրեմն հայ համայնքն իրավունք ունի ընտրելու պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին կարող են ընտրել նոր պատրիարք։ Ցավոք, հայ համայնքը չմտածեց այս հակասությունը թուրքական կառավարության ուշադրությանը ներկայացնելու մասին:

Մենք հիշում ենք, որ Մեսրոպ պատրիարքը մինչ 1998 թ. իր ընտրությունը նույնպես արժանացավ թուրքական իշխանությունների դիմադրությանը։ Ի վերջո, նա գնաց Անկարա և «գործարք կնքեց» փակ դռների հետևում թուրք պաշտոնյաների հետ, ինչը նրան հնարավորություն տվեց պատրիարք ընտրվել։ Շուտով նա սկսեց աջակցել տարբեր թուրքական հարցերի, ներառյալ այցելություններ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ հանդես գալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին և մի շարք այցելություններ Միացյալ Նահանգներ՝ թուրքական իշխանությունների խնդրանքով հրապարակային ելույթներ ունենալու համար: 

Այս տարվա սկզբին պոլսահայ համայնքի մի քանի անդամներ որոշեցին նոր պատրիարք ընտրելու մեկ այլ փորձ կատարել, որի շարժառիթը պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդեպ ունեցած իրենց դժգոհությունն էր և լիարժեք պատրիարք ունենալու ցանկությունը։ Խնդիրն այն էր, որ Արք. Աթեշյանը չհրաժարվելն իր պաշտոնից, փակում էր նոր ընտրությունների դուռը, տեղական և համաշխարհային հայության, մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ճնշումներից հետո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Արք.Աթեշյանը հրաժարական կտա և տեղապահ կընտրվի Գերմանիայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդ, Արք. Գարեգին Բեկջյանը՝ նոր պատրիարքի ընտրությունները կազմակերպելու համար։

Այս համաձայնությունից շատ չանցած, մի խումբ հայտնի պոլսահայեր հանձնաժողով ստեղծեցին պատրիարքի ընտրությունները նախաձեռնելու համար, թեև համայնքում բոլորն էլ գիտեին, որ թուրքական իշխանությունները դեմ էին նման ընտրություններին։ Փաստորեն, մինչ Արք. Բեկջյանը ընտրվում էր տեղապահ, Արք Աթեշյանը նամակ ստացավ Ստամբուլի նահանգապետից՝ տեղեկանալով, որ թուրքական իշխանությունը չի ճանաչում Արք. Բեկջյանի ընտրությունը և շարունակում է Արք. Աթեշյանին համարել օրինական փոխանորդ։ Ցավոք, Արք. Աթեշյանն այդ նամակը ներկայացրեց նախաձեռնակ մարմնին միայն այն բանից հետո, երբ նրանք Արք. Բեկջյանին արդեն ընտրել էին իր պաշտոնում։ Այս դրվագն ավելի խորացրեց թշնամությունը Արք. Աթեշյանի դեմ հանդես եկողների մոտ, և նրանք շարունակեցին աջակցել Արք.Բեկջյանին։

Այս երկընտրանքի լուծման համար Արք. Բեկջյանը նամակ գրեց Ստամբուլի նահանգապետին՝ հանդիպում խնդրելով։ Պատասխանին 60 օր սպասելուց հետո, Արք. Բեկջյանը մեկնեց Գերմանիա՝ հանդիպելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, նրա այցելության ժամանակ։

Մինչ Արք. Բեկջյանը գտնվում էր Թուրքիայից դուրս, Ստամբուլի նահանգանպետը հանդիպման հրավիրեց Արք. Աթեշյանին, Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և նախաձեռնող նախաձեռնակ մարմնի ղեկավարին։ Պարզ էր, որ նահանգնապետը չէր ցանկանում հանդիպել Արք. Բեկջյանի հետ, ում ընտրությունը նա չէր ճանաչում:

Բանավեճն ավելի սաստկացավ տեղի հայ համայնքի այն անդամների միջև, որոնք իրենց ավելի իրատես էին համարում, ընդունելով Թուրքիայի իշխանությունների դերը պատրարքի ընտրություններում, և նրանց՝ որոնք մերժում էին թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն։ Արք. Աթեշյանի կողմնակիցները ընդգծում էին՝ անիմաստ է դեմ լինել թուրքական հզոր իշխանությունների ցանկություններին, որոնք ձերբակալել էին ընդդիմության հազարավոր անդամների և նույնիսկ ձեռնոց նետել այնպիսի հզոր երկրների, ինչպիսիք են Գերմանիան և Միացյալ Նահանգները։ Ավելին, Արք.Աթեշյանի կողմնակիցները նշում էին, որ եթե Գարեգին Բ կաթողիկոսը կարող է միջամտել Պոլսո պատրիարքարանի՝ ինքնավար հաստատության ընտրություններին, ապա անկախ նրանից, թե որքան անցանկալի է, հասականալի կլինի, որ Թուրքիայի նախագահը իրավունք կունենա միջամտել իր երկրում տեղի ունեցող ընտրություններին։

Դրությունը ավելի վատթարացավ, երբ մինչ Գերմանիայից Արք. Բեկջյանի վերադարձը, նախաձեռնակ մարմնի հինգ անդամները հրաժարական տվեցին Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպումից հետո։ Հանձնաժողովի մյուս անդամները, մինչ որոշում կայացնելը, ցանկացան սպասել Արք. Բեկջյանի վերադարձին։

Արք. Բեկջյանը, Ստամբուլ վերադառնալուց և նախաձեռնող հանձնաժողովի  հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ նա նամակ կգրի Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ առերես հանդիպման խնդրանքով։ Հաշվի չառնելով Ստամբուլի նահանգնապետի հստակ հրահանգները՝ Արք. Բեկջյանը շարունակեց մնալ իր պաշտոնում։

Արք. Բեկջյանի մտադրությունը, մասնավոր հանդիպում ունենալու ներքին գործերի նախարարի հետ, հղի է որոգայթներով։ Ինչպես Արք. Մութաֆյանի դեպքում, Արք. Բեկջյանը ևս կարող է մասնավոր գործարք կնքել նախարարի հետ՝ խոստանալով այսուհետ կատարել թուրքական իշխանությունների հանձնարարությունները։ Արք. Բեկջյանը, որպես Գերմանիայի թեմի առաջնորդ, իր պաշտոնավարման ընթացքում պարբերաբար խոսել է Հայոց ցեղասպանության մասին։

Մյուս տարբերակն այն է, որ Արք. Բեկջյանը կարող է հրաժարվել իր պաշտոնից՝ դուռ բացելով Արք.Աթեշյանի պատրիարք ընտրվելու համար, որը դեմ կլինի պոլսահայ համայնքի մեծամասնության ցանկություններին, սակայն կհամապատասխանի թուրքական իշխանության նախապատվությանը»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search