Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հանդիպել է Բրիտանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Գևին Ուիլյամսոնի հետ։
Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են «Կրեմլի ինքնավստահությունը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջինս հայտարարել է, որ Բրիտանիան հարյուրամյակների ընթացքում եղել է ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերը։ Այս մասին գրում է panorama.am-ը:
Նախարարները քննարկել են Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև «Կրեմլի ինքնավստահությունը»։
«Նրանք նաև քննարկել են Կրեմլի կողմից աճող ինքնավստահությունը և այն, որ Բրիտանիան կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համանխոհների կողքին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։