Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 140 մարդ:
Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 140-ից անցել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել է Press TV-ն:
Կարմիր մահիկը հայտնել է, որ մոտ 70 հազար իրանցիներ առանց տանիքի են մնացել եւ ժամանակավոր կացարանի կարիք ունեն: Իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները տուժածներին օգնելու համար:
Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին: Եվրոպական-Միջերկրածովյան սեյսոմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 7,2: Տարերային աղետի հետեւանքով Իրանում 6 մարդ է զոհվել: