Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ:
Մեդվեդեւը չի բացառել ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սկզբունքորեն ես բնավ չեմ բացառում, որ մենք հնարավորություն կունենանք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր նախապատրաստել ԱՍԵԱՆ տնտեսական հանրակցության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ:
Բայց դրա համար դեռ երկար ճանապարհ Է հարկավոր անցնել, կշարժվենք մասնավորից դեպի ընդհանուրը»,- ասել Է Մեդվեդեւը՝ պատմելով ԱՍԵԱՆ-ի մի շարք երկրների հետ առանձնաբար համանման համաձայնագրերի նախապատրաստման եւ ԵԱՏՄ-ի ու ԱՍԵԱՆ-ի կազմի մեջ մտնող Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կիրառման արդյունքների մասին: