ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում դպրոցականների միջև անց է կացվել «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը` ռուսերեն առարկայից:
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ մրցույթի նպատակն է մասսայականացնել ռուսերենը, զարգացնել մատաղ սերնդի տրամաբանությունն ու լեզվամտածողությունը՝ հարստացնելով նրանց բառապաշարը, և հավելել, որ, հաշվի առնելով որոշ կազմակերպչական հարցեր, Արցախի ոչ բոլոր կրթօջախներն են ներառվել ծրագրում:
«Մրցույթին մասնակցում են Ստեփանակերտի 13 դպրոցների 3-12-րդ դասարանների 320 աշակերտներ և հիմնական առաջադրանքները տրամաբանական բնույթի են»,- նշել է Մ. Համբարձումյանը՝ ավելացնելով, որ «Ռուսական արջուկ»-ն Ստեփանակերտում կազմակերպվում է վեցերորդ անգամ: