Մոսկվայի «Հայ երիտասարդների ասոցիացիան» եւ «Հայ-ռուսական միավորումը» ռուսական «Սբերբանկ»-ում հաշվեհամար են բացել Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում գրոհայինների հարձակումներից տուժած փախստականներին օգնելու նպատակով:
Մոսկվայի հայ երիտասարդները դրամահավաք են կազմակերպում Քեսաբի փախստականների համար
Մոսկվայի «Հայ երիտասարդների ասոցիացիան» եւ «Հայ-ռուսական միավորումը» ռուսական «Սբերբանկ»-ում հաշվեհամար են բացել Սիրիայի Քեսաբ գյուղաքաղաքում գրոհայինների հարձակումներից տուժած փախստականներին օգնելու նպատակով: «Անհայտ է, թե ինչպիսին կլինի Քեսաբից գաղթածների ճակատագիրը: Առայժմ հայտնի է, որ նրանք սննդի, հագուստի եւ դեղորայքի կարիք են զգում: Մենք չէինք կարող այս իրադարձություններին անհաղորդ մնալ եւ աջակցություն չցուցաբերել փախստականներին: Փախստականներին օգնելը համարելով մեր պարտքը, «Սբերբանկ»-ում բացել ենք հաշվեհամար եւ հավաքած գումարով կօժանդակենք Քեսաբի ողբերգությունից տուժածներից»,- ասված է երկու կառույցներից «Արմենպրես»-ին ուղարկած հաղորդագրության մեջ:
Երիտասարդները հույս են հայտնում, որ իրենց գործունեությունը վարակիչ կդառնա եւ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Քեսաբի բնակչության ճակատագրով, օգնության ձեռք կմեկնեն: