Եվրամիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ներուժ Է տեսնում եւ հանդես Է գալիս ավելի սերտ փոխգործակցության օգտին:
Բրյուսելը շահագրգռված Է ԵԱՏՄ-ի հետ կապերի կարգավորմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել Է Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկես Էդերերը՝ ելույթ ունենալով «Եվրոպան Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս» բանավեճի ընթացքում, որը նվիրված Էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի 30-ամյակին, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպական մոտեցումն այն Է, որ մենք կցանկանայինք համագործակցել մաքսային միությունների հետ, հանդես ենք գալիս բաց շուկաների օգտին եւ ցանկանում ենք ավելի սերտորեն համագործակցել ԵԱՏՄ-ի հետ»,-ասել Է դեսպանը:
«Կարծիք կա, որ ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԵԱՏՄ-ն ազատ առեւտուր ունեն, բայց դեպի այդ նպատակ տանող ճանապարհը դեռ շատ երկար Է»,-հավելել Է Էդերերը:
Դիվանագետի կարծիքով՝ «ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությունը ներուժ ունի, եւ հնարավորություն կա փոխգործակցելու ավելի բարձր մակարդակով»: