ԱՄՆ Պետդեպը հայտարարել է ամանորյա տոներին Եվրոպայում նոր ահաբեկչությունների բարձր հավանականության մասին։
Պետդեպը նախազգուշացրել է տոներին Եվրոպայում ահաբեկչությունների բարձր ռիսկի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Պետդեպը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին ողջ Եվրոպայում ահաբեկչությունների բարձր ռիսկի մասին, հատկապես տոնական սեզոնին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Ամերիկացիներին խորհուրդ է տրվել լինել զգույշ, չկորցնել զգոնությունը Եվրոպայում ուղևորության ժամանակ և հատկապես մարդկանց կուտակման վայրերում տոնական միջոցառումների ժամանակ։
Այդ նախազգուշացման գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի 31-ին։