Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit կայքի հիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են Նոր Օռլեանում՝ հիշարժան արարողությունը կազմակերպելով Ժամանակակից արվեստի կենտրոնում:
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Եվա Լոնգորիան, Բեյոնսեն, Ջեյ Զին, Քելի Ռոուլենդը, Սիարան և այլ հայտնի դեմքեր:
Ինչ վերաբերում է Ուիլյամսի հարազատ քրոջը՝ ոչ պակաս հայտնի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսին, ապա նա ստանձնել է հարսնաքրոջ դերը:
Հիշեցնենք, որ Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում է 2015թ.-ից: Նրանք նշանադրվել են 2016թ., իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը:
Հավելենք, որ Ուիլյամսի կարողությունը գնահատվել է 190, իսկ Օհանյանինը՝ 9 մլն դոլար: