Չիլիի նախագահական ընտրություններում երկրի նախկին նախագահ Սեբաստյան Պինյերան եւ սենատոր ձախ կենտրոնամետ Ալեխանդրո Գիլյիերը ըստ մշակված քվեների 90,46 տոկոսի անցել են երկրորդ փուլ:
Հայտնի են Չիլիի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 17-ին:
Ընտրական ծառայության տվյալների համաձայն՝ առաջատարը աջ ուժերի թեկնածու Սեբաստյան Պինյերան է, որը ստացել է 36,63 տոկոս ձայն: Նրան հաջորդում է Ալեխանդրո Գիլյիերը՝ ստանալով 22,66 տոկոս ձայն:
Երրորդ տեղում Բեաթրիս Սանչես Մունյոսն է՝ «Լայն ճակատ» ձախ կոալիցիայից (20,34 տոկոս):