Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կողմերը պետք Է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի հաղթահարեն Մինսկի համաձայնությունների իրագործման հետ կապված ճգնաժամը:
ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը փակուղային Է համարում Ուկրաինայում Մինսկի համաձայնությունների կատարման հետ կապված իրադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին,, հայտարարել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Մենք փակուղում ենք այն առումով, ինչ վերաբերում Է Մինսկի համաձայնությունների կատարմանը, եւ դրանից դուրս գալու միակ միջոցը կողմերի քաղաքական կամքն Է»,- ասել Է նա «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:
Դրա հետ մեկտեղ, պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ-ն համաձայն Է արդյոք Մոսկվայի դիրքորոշմանը, որ Կիեւը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, Գրեմինգերը նշել Է. «Մենք դատապարտում ենք զինադադարի եւ համաձայնությունների մյուս դրույթների բոլոր խախտումները: Ներքաշված բոլոր կողմերը պետք Է ուշադրությունը կենտրոնացնեն դրանց ամբողջական կատարման վրա»: