Այսօր, ժամը 08:59-ին ԱԻն փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Ավտովթար Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:
Վարորդները և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: