ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Դոնալդ Թրամփի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ:
Հեռախոսազրույցը կկայանա նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցը՝ Քաթարի Էմիրի հետ, այսօր կկայանա հեռախոսազրույցները՝ Դոնալդ Թրամփի, ապա՝ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ: Պուտինը նշել է, որ հեռախոսազրույցների ընթացքում կքննարկվի Սիրիայի թեման: