Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ:
Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդիպել են Սոչիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչել Թուրքիայի նախագահի վարչակազմի իր աղբյուրները։
Հանդիպումը փակ է եղել լրատվամիջոցների համար։
Չորեքշաբթի Սոչիում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը՝ բանակցություններին կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորումը՝ հիմնված Աստանայի ֆորմատում իրականացված աշխատանքների վրա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։