Հայաստանի ըմբիշները մեդալներ չեն նվաճել Լեհաստանում նոյեմբերի 21-26-ը տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի երիտասարդ ըմբիշները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ գորգ են դուրս եկել Գեւորգ Թադեւոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):