Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական 1-ին փուլի 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գլխավորում է Բ ենթախմբի աղյուսակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նիկշա Բավցևիչի սաները մեկնարկային տուրում 80:63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երեկ 71:78 հաշվով զիջել են Դանիային:
Դանիացիները և ալբանացիները Հայաստանի հավաքականից մեկ հանդիպում քիչ են անցկացրել, գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նախընտրական փուլի հաջորդ հանդիպումը Հայաստանը կանցկացնի 2018 թվականի փետրվարի 25-ին՝ հյուրընկալելով Ալբանիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը: