Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook սոցիալական ցանցի իր բաժանորդներին կոչ է արել աջակցել Արցախի՝ հակամարտությունից տուժած տարածքների ականազերծման աշխատանքներին:
Սերժ Թանկյանը հորդորում է աջակցել Արցախում ականազերծման աշխատանքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երաժիշտը հորդորել է նվիրատվություն անել The HALO Trust բրիտանա-ամերիկյան բարեգործական հիմնադրամին, որը ստանձնել է այդ առաքելությունը:
«Նրանց առաքելությունն է օգնել, որ այդ տարածքներն անվտանգ դառնան բնակիչների համար, որ նրանք կարողանան տեղաշարժվել առանց զոհվելու կամ վիրավորվելու վախը սրտում: Նվիրաբերություն կատարելով այս կազմակերպությանը՝ կարող եք օգնել, որ Հարար գյուղի բնակիչների համար ապահով գոտիներ ստեղծվեն», — գրել է երաժիշտը՝ տեղադրելով ստորև ներկայացված տեսանյութը։
Նա նաև ընդգծել է, որ նվիրաբերած գումարը կկրկնապատկվի հիմնադրամի անանուն դոնորի շնորհիվ: