Արցախում ճանապարհաշինարարական գործունեություն իրականացնող «Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների:
«Արցախուղի» ընկերությունը տրոհվել է շրջանային մի քանի կազմակերպությունների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասել է, որ «Արցախուղի» ընկերության շրջանային կազմակերպությունների ղեկավարումը վերապահվելու է շրջանային վարչակազմերին:
«Ընկերությունները զբաղվելու են համայնքային և միջհամայնքային ճանապարհների վերականգնման, բարեկարգման, սպասարկման, սալապատման, ինչպես նաև կոմունալ ծառայությունների մատուցման և շինանյութերի տրամադրման աշխատանքներով: Արդեն ստեղծվել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի շրջանային ընկերությունները, և այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 2 միլիարդ 200 միլիոն դրամ»,- ասել է Կ. Շահրամանյանը:
Նրա խոսքով՝ քաղաքաշինության նախարարությունն այսուհետ իրականացնելու է միայն հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների սպասարկման և պահպանման աշխատանքները: