Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից իր դուրս գալու (Brexit) բանակցությունների շրջանակներում հանրակցությանն այնպիսի գումար Է առաջարկել, որը համապատասխանում Է Բրյուսելի պահանջներին:
Լոնդոնը Brexit-ի համար Բրյուսելի պահանջներին մոտ գումար Է առաջարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է բրիտանացի եվրակոմիսար Ֆիլ Հոգանը, որը պատասխանատու Է գյուղատնտեսության համար: «Լոնդոնի առաջարկը շատ մոտ Է այն բանին, ինչ ակնկալում Է ԵՄ-ն»,-ասել Է նա: Ավելի վաղ եվրոպական աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Բրյուսելը հույս ունի Լոնդոնից ստանալ շուրջ 52 մլրդ դոլար: Իրենց հերթին բրիտանական ԶԼՄ-ները վերջին շաբաթվա ընթացքում մի քանի գումարներ են հնչեցրել՝ 45 մլրդ եվրոյից մինչեւ 55 մլրդ եվրոյի միջակայքում, բայց այդ թվերից ոչ մեկը կողմերից ոչ մեկի պաշտոնական հաստատումը չի ստացել: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին: