Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ։
Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Արցախի ժողովրդին, հետո նաև այնտեղ այցելողներին. Էդվարդ Նալբանդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք, ովքեր իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։ ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ի թիվս մեկ տասնյակից ավելի պատճառների, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է Ադրբեջանի կողմից հակահայկական ատելության քարոզչության քաղաքականության որդեգրումը: «Ադրբեջանն աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկթշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանիգենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերիմշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմականհողերն են»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը, Ադրբեջանը շարունակում է հետքայլ կատարել և ուժի կիրառմամբ խոչընդոտել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: