Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թ.) «Փոթորիկ» կտավը 15 մլն կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառվել Է Պրահայում անցկացված աճուրդում:
Այվազովսկու կտավը Պրահայի աճուրդում վաճառել են գրեթե 1 մլն դոլարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է Չեխիայի մայրաքաղաքի առավել հեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրենության ներկայացուցիչ Յանա Բրինդովան:
«Հովհաննես Այվազովսկու՝ 1889 թվականով թվագրված նկարը դարձել Է մեր պատկերասրահի կազմակերպած աճուրդի գլխավոր զարդը, -ընդգծել Է փորձագետը:-Այն աճուրդի Էր դրվել Պրահայի մասնավոր գեղարվեստական հավաքածուներից մեկից: Դրա մեկնարկային արժեքը 11 մլն կրոն (շուրջ 517 հազար դոլար) Էր: Աճուրդն անցկացնողի մուրճի հարվածը վաճառքը գրանցել Է 15 մլն կրոնի դիմաց»:
Հանրագումարային գինը, աճուրդի կազմակերպչի տոկոսների հետ միասին, կազմել Է 18,6 մլն կրոն (մոտավորապես 874 հազար դոլար): Յանա Բրինդովայի խոսքով՝ գնորդը դարձել Է ռուսաստանցի մի հավաքորդ:
Պրահան այն քաղաքներից մեկն Է, ուր Հովհաննես Այվազովսկին առավել հաճախ Էր այցելում Եվրոպա ուղեւորությունների ժամանակ: Այստեղ կայացել են նրա անհատական ցուցահանդեսներից առնվազն երեքը: Դրանցում ներկայացված կտավները նկարիչն իր տաղանդի երկրպագուներին վաճառել Է Ավստրո-Հունգարիայում, որը բաղկացուցիչ մասը Չեխիան Էր:
Դրանցից մի քանիսը ներկայում գտնվում են հանրապետության Ազգային պատկերասրահի եւ Ազգային թանգարանի հավաքածուներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: