Հրշեջ ծառայության աշխատակից Է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը մարդկային կյանքեր Է խլում
Ըստ նրա տեղեկատվության, զոհվածը՝ Քորի Այվերսոնը, 32 տարեկան Էր: Նա ապրում Էր Սան Դիեգոյում՝ երկամյա դստեր հետ եւ իր կնոջ հետ սպասում Էր երկրորդ երեխայի ծնվելուն:
Ողբերգությունը տեղի Է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում կրակի մարմանն ուղղված գործողության ժամանակ:
Գործակալության տվյալներով՝ Այվերսոնը դարձել Է հրդեհի երկրորդ զոհը: Ավելի վաղ 70-ամյա Սանտա Պաուլան զոհվել Էր ծխից թունավորվելուց եւ անցած շաբաթ տարհանման ընթացքում ստացած վնասվածքներից:
«Թոմաս» հրդեհն իր մասշտաբներով չորրորդ հրդեհն Է դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Տարհանված են հազարավոր մարդիկ, այրվել Է գրեթե հազար շենք, որոնց մեծամասնությունը բնակելի կառույցներ են: Կրակի դեմ պայքարում են 8 հազարից ավելի հրշեջներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: