Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանես:

Ստեփանակերտում Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

Ստեփանակերտում Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման նախաձեռնությունը պատկանում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը և ՀՀ ազգային արխիվին:

Ցուցահանդեսին ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է, որ արցախյան ծագումով մեծ հայորդու՝ Գարեգին Հովսեփյանի կենսագործունեությունը ժամանակակիցներին և հաջորդ սերունդներին տվել է համազգային ու համապետական նշանակություն ունեցող անհատի վառ օրինակ:

«Լինելով բազմակողմանի զարգացած ու կրթված՝ նա շատ խորն էր ընկալում հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երևույթները, և պատահական չէ, որ մեր ազգի համար կենսական նշանակություն ունեցող Սարդարապատի հերոսամարտում նա հանդես եկավ նորoրյա Ավարայրի շնչով: Նրա խորին համոզմունքն էր, որ Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի ու ժողովրդի  հետ մարտադաշտ դուրս գա: Գլխավորելով միակ` 300 հոգևորականներից կազմված ջոկատը՝ նա կարողացավ ամբողջ բանակի մեջ բեկում մտցնել»,- նշել է Ս. Շահվերդյանը և ավելացրել, որ ցուցահանդեսին փորձել են ներկայացնել նրա թողած մեծ ժառանգությունը:

Իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը նշել է, որ ինքն այստեղ իրեն հարազատ է զգում, քանի որ, շնորհիվ Գ. Հովսեփյանի, այսօր կաթողիկոսությունը գործում է Արցախի հավատքով, կամքով և վճռականությամբ:

«Այստեղ ցուցադրվում են նաև Գ. Հովսեփյան կաթողիկոսի անձնական իրերը, որոնք պահպանվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի թանգարանում: Այս ցուցահանդեսը կաթողիկոսի մասին է, սակայն խոսել կաթողիկոսի մասին, նշանակում է խոսել ընդհանրապես հայ ազգի և հատկապես Արցախի մասին, քանի որ Գ. Հովսեփյան ամբողջական անունն իր մեջ կրում է արցախցու ներաշխարհն  ու դրոշմը՝ հարուստ միտք, վեհանձն հոգի և բարի նկարագիր»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի ներկայացուցիչ Տեր Պետրոսը և ավելացրել, որ յուրաքանչյուր հայ պարտք ունի Գ. Հովսեփյան կաթողիկոսի նկատմամբ, և այդ պարտքը, շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, հայությունը քիչ թե շատ փորձում է տալ:

Ցուցահանդեսին ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրել է Գ. Հովսեփյանի կյանքը, գործունեությունը, ներկաներին ցույց տվել պահպանված նմուշները:

Ելույթով հանդես է եկել նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը՝ իր խոսքում ընդգծելով, որ երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանում իր արժանի զավակներին:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search