Artsakhpress

Սպորտ

Հռիփսիմե Խուրշուդյան. Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ

Վերադարձել է 18 տարեկանի ուժս:

Հռիփսիմե Խուրշուդյան. Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ

Հռիփսիմե Խուրշուդյան. Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրկին մրցահարթակ դուրս գալու անհագ ցանկություն ունեմ: Ես ինքս ինձ եւ բոլորին կապացուցեմ, որ այս երկու տարում տեղի ունեցածը թյուրիմացություն էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նոյեմբերի 30-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է կրճատել Հայաստանի ծանրաարտի հավաքականի որակազրկումը մինչեւ 2018թ. մայիս: Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ:

Հռիփսիմե, շուրջ երկու տարի տեւեց քո որակազրկումը: Ինչպե՞ս անցկացրիր այդ շրջանը:

Նախ՝ սկսենք նրանից, որ ես չգիտեի իմ որակազրկման մասին: Տեղյակ եմ եղել Ռիո-2016 Օլիմպիական խաղերից առաջ, հենց այն շրջանում, երբ լիովին կենտրոնացել էի Խաղերին պատրաստվելու վրա: Շատ ծանր տարա այդ լուրը: Բազմիցս նշել եմ, ու վերջին անգամ եւս կուզեի նշել, որ ես ու իմ նման մարզիկները երբեք առանց բժշկի հսկողության ոչինչ չեն անում, որեւէ դեղորայք չեն ընդունում: Օրինակ` այն ժամանակ թույլատրվում էր ասպիրին օգտագործել: Հետո տարիներ անց որոշվեց, որ ասպիրինը պետք է չլինի. պարզ է, որ այդ ասպիրինն իմ օրգանիզմում կլիներ: Նախկինում եւ այսօր էլ բոլոր մարզիկներն էլ բժիշկների հսկողության տակ են:

Ի՞նչ արեցիր այս երկու տարիների ընթացքում:

Մեծ դժվարութամբ համակերպվեցի այն մտքին, որ մրցահարթակ դուրս չեմ գալու, բայց երբեք չհրաժարվեցի մարզումներից: Ես այս ամբողջ ընթացքում շարունակել եմ իմ մարզումները, բայց ոչ այն մարզավիճակում, որով մշտապես գնացել եմ մրցումների: Միշտ փորձել եմ պահպանել ֆիզիկական վիճակս, անբաժան էի մարզադահլիճից եւ մշտապես հույսով սպասում էի, որ լավ լուր եմ ստանալու: Եվ ստացա: Այդ տեղեկությունը, որ մայիսից մենք ազատ ենք, ինձ զանգել եւ հայտնել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այդ զանգն ինձ համար շատ սպասված էր: Նա ասաց, որ այդ լավ լուրն անձամբ էր ցանկանում ինձ հայտնել:

Ինչպիսի՞ն կլինի վերադարձդ մեծ սպորտ: Ո՞ր մրցաշարում քեզ կտեսնենք հավաքականի կազմում:

Աշխարհի առաջնությանը կլինի վերադարարձս: Քաշային կարգս փոխել եմ: Նախկինում ես հանդես էի գալիս 75+ կարգում: Այժմ հանդես կգամ նոր քաշային կարգում, որը նոր քաշ է նաեւ ծանրամարտում` 90 կգ: Ուզում եմ այս նոր քաշային կարգում նոր մեդալներ նվաճել, նոր հաղթանակներ պարգեւել Հայաստանին:

Նշեցիր, որ այս ընթացքում անբաժան ես մնացել մարզադահլիճից, մարզումներից: Ի՞նչն է քեզ հավատ ներշնչել, որ չդադարես մարզվել:

Իմ ուժը եղել է ընտանիքս, ամուսինս, ով մշտապես հավատացել է ինձ ու արդարությանը, որ այս ամենը մի օր ավարտվելու է: Անձնական մարզիչս է ինձ ուժ տվել: Ես վատ բան չէի արել, որ ինձ ցմահ որակազրկեին, այնպիսի պատիժ սահմանեին, որ ստիպված հեռանայի սպորտից: 19 տարի Հայաստանում ամենաշատ դոպինգ անալիզ հանձնած մարզիկը ես եմ եղել. Փաշիկ Ալավերդյանն էլ ինձ անընդատ կատակով ասում էր` անալիզի բաժակը մի դիր ձեռքիցդ…  Ուր մտնում էի, հայտնում էին, որ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է դոպինգ անալիզ հանձնի: Ես երբեք կեղծարարությունների չեմ դիմել եւ երբեք չեմ խուսափել այդ ստուգումներից: Հենց սա է ինձ ուժ տվել հավատալուն, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու: Այսօր շատ ուրախ եմ, որ մի քանի ամիս մնաց այս տհաճ իրավիճակին եւ անհամբերությամբ սպասում եմ կրկին մրցահարթակ դուրս գալուն: Այնպիսի տպավորություն է` ասես, 18 տարեկանի ուժս հետ է վերաձարձել: Ուզում եմ ամբողջ աշխարհին ապացուցել, որ թյուրիմացություն է եղել, եւ ես Հայաստանի այն մարզիկն եմ, որ եղել եմ մինչեւ այս իրադարձությունները:

Վստահ եմ, որ 90 կգ քաշային կարգում առանց մեդալի չեմ վերադառնա մրցումներից: Ճիշտ է, հիասթափություններ ապրեցի, դժվար օրեր ունեցա, բայց այդ ամենը մոռացվեց, երբ ստացա բաղձալի զանգը: Ինչպես ճաղավանդակում փակված առյուծն է սպասում վանդակը բացվելուն, այնպես էլ ես էի սպասում ինձ «բաց թողնելուն», որ վերադառնամ մրցումների:

Ես չէի ուզենա այսպես ավարտել մարզական կարիերաս, չէի ուզի մարդիկ ասեին` զրկվեց ու թողեց սպորտը: Ավելի եմ շահագրգռված` նոր մեդալներ նվաճելուն եւ ապացուցելուն, որ ես այդ մարզիկը չեմ, իսկ հաղթանակներս իրական իմ նվաճումներն են, Հռիփսիմե Խուրշուդյանն այդ աղջիկը չէր…  

Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հավատացել ու հավատում են մինչ օրս, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ով ինձ մշտապես հույս է տվել եւ ոգեշնչել, որ ես չընկճվեմ:

Ամենակարեւորն ինձ համար սեփական հավատն է: Եթե ես այդ հավատը չունենայի, չէի վերադառնա մեծ սպորտ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search