Նախօրեին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում:
Շտապ օգնության ծառայությունն Ասկերանում կդառնա շուրջօրյա
Նախօրեին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում:
Ինչպես «Արցախպրես»-ին հաղորդեցին հիշյալ գերատեսչության մամլո ծառայությունից, նախարարը տեղում ծանոթացել է շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին, հետաքրքրվել առկա սարքավորումներով, կադրային հագեցվածությամբ, խոսել լաբորատոր ծառայության խնդիրների մասին:
Ասկերանի շրջանային բուժմիավորումում ծավալված են թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձ-գինեկոլոգիական մահճակալներ, բուժհաստատությունն ունի ամբուլատոր-պոլիկլինիկական հատված և շտապ օգնության ծառայություն: Շրջանի գյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 38 բուժմանկաբարձական կետեր:
Գերատեսչության ղեկավարը եղել է նաև Ասկերանի համաճարակային կենտրոնում՝ աշխատակիցների հետ քննարկել վերջինիս խնդիրները:
Հարություն Քուշկյանը հանձնարարել է ուժեղացնել շտապ օգնության ծառայությունը և այն դարձնել շուրջօրյա: