Ֆիլիպինների հարավում արեւադարձային փոթորիկի հետեւանքով առաջացած սողանքներից եւ ջրհեղեղներից զոհվածների թիվը հասել է 200-ի:
Ֆիլիպիններում ջրհեղեղներից զոհվածների թիվը հասել է 200-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Սինխուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 111 զոհի եւ 150 անհետ կորածների մասին:
Երկրի տարածում բացվել է տարհանման 608 կետ, որոնք կարող են 44 հազար մարդու տեղավորել: