Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է չեղարկվել կամ իրականացվել ուշացումով:
Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է հետաձգվել եւ չեղարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «Яндекс.Расписание»-ն: Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ամենամեծ թվով չվերթները հետաձգվել են «Շերեմետեւո» օդանավակայանում՝ 27, «Վնուկով»-ում՝ 4, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ հետաձգվել է, 6-ը չեղարկվել, փոխանցում է news.am-ը:
Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ձյան ուժեղ տեղումներ են սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի -2 աստիճան, քամին՝ 5-10 մ/վրկ, տեղ-տեղ մինչեւ 16 մ/վրկ ուժգնացմամբ: