Artsakhpress

Մշակույթ

Al-Monitor. Թուրքիայի հայկական եկեղեցին կվերապրի պատերազմը, բայց ոչ կողոպուտը

1950-ականներին Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրի հայկական եկեղեցուն վերադարձրեցին Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը մինչ այդ երկար տարիներ որպես պահեստ էր օգտագործվում, հաղորդում է AL-Monitor-ը:

Al-Monitor. Թուրքիայի հայկական եկեղեցին կվերապրի պատերազմը, բայց ոչ կողոպուտը

Al-Monitor. Թուրքիայի հայկական եկեղեցին կվերապրի պատերազմը, բայց ոչ կողոպուտը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27  դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծնունդով Դիարբեքիրից հայ գրող Միհրիդիք Մարկոսյանը պատմում է ինչպես են տեղացի արհեստավորները, ատաղձագործները, նկարիչները եւ ոսկերիչները միավորվել, որպեսզի վերականգնեն ավերված եկեղեցին :

Քիչ հավանական է, որ կամավորները գիտեին, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցու հետ կապված փորձությունը հեռու է ավարտից: 1980-ականների սկզբին Սուրբ Կիրակոսը առանց եկեղեցական համայնքի եկեղեցի էր, քանի որ Դիարբեքիրի հայերի թիվը նվազել էր: Երբ 2008-ին սկսվեց նոր վերականգնումը, եկեղեցուց մնացել էին կոտրված պատուհաններով պատերը, տանիքը փլվել էր, իսկ ներսում խոտ էր աճել:

3 տարվա վերականգնման աշխատանքներից հետո եկեղեցու յուրաքանչյուր անկյուն մանրամասն վերականգնվել էր:

Սակայն դա երկար չտեւեց: 2015-ի աշնանը թուրքական անվտանգության ուժերը սկսեցին Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների զտման գործողությունը, որոնք տեղավորվել էին Սուրի բնակավայրերում՝ Դիարբեքիրի հնագույն սրտում, որտեղ գտնվում է եկեղեցին: Բախումներից մի քանի ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սուրը համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկեց:

Զինյալները եկեղեցին վիրավորներին բուժելու համար որպես լազարեթ էին օգտագործում: Թուրքական անվտանգության ուժերի առաջխաղացումից հետո քուրդ զինյալները հեռացան եկեղեցուց, որից հետո այն անվտանգության ուժերը սկսեցին օգտագործել: Մեկ ամսվա բախումներից հետո եկեղեցու պատերն ավերվեցին եւ փամփուշտներից ծակվեցին: Այնուամենայնիվ, հայ համայնքը մխիթարվեց նրանով, որ եկեղեցին կանգուն մնաց:

 Իշխանությունները խոստացել են վերականգնել եկեղեցին եւ վերադարձնել համայնքին:

Ենթադրվում էր, որ եկեղեցին պաշտպաության տակ կգտնվի, քանի որ փակ էր 2016-ի ավարտված բախումներից հետո: Սակայն  այդ ժամանակից ի վեր եկեղեցին դարձել է գողերի թիրախը, որոնք երկու անգամ ներթափանցել են ներս եւ տարբեր առարկաներ էր գողացել:

Եկեղեցում հսկիչ աշխատած Արմեն Դեմիրճյանը նշել է, որ գողության մասին լուրերը իրեն մեծ ցավ են պատճառել:

 «Մենք այստեղ մի տեղ ունեինք եւ այժմ այն անհետացել է: Մենք այնքան արժեքավոր իրեր ունեինք, հիմա դրանք չկան: Հնագույն հրացան ունեինք, գողացել են այն: Նրանք կոտրել են զոհասեղանը եւ գրքեր գողացել», - ասել է նա:

Վերջին հարձակման մասին լուրից հետո արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նոյեմբերի վերջին այցելեց Դիարբեքիր: «Նրանք կռանով ամեն ինչ քանդել են: Այս ձեռագործ զարդերի վերականգնումը տեւեց երեք տարի: Այս հուշարձաններն ամբողջ երկրի հարստությունն են: Այս տեղը պատկանում է ոչ միայն մեզ, այն պատկանում է այս պետությանը եւ այս հողին», - ասել է նա:

Եկեղեցական խորհրդի անդամ եւ Դիարբեքիրի բնակիչ Գաֆուր Թուրքայը ականատես է եղել, թե ինչպես է 1980-ականներին եկեղեցին փլուզվել,  ապա վերածնվել կես դար հետո: «Մենք այնքան հուզված էինք, այնքան հույսով լցված, երբ եկեղեցուն հիանալի ձեւ կարողացանք հաղորդել», - ասել է նա:

Թուրքայի համար դառը իրողություն էր այն, որ բարբարոսները կարող են մտնել եւ սերունդների տունը քանդել, մինրդեռ Եկեղեցական խորհրդի անդամները այնտեղ կարող են գնալ միայն թույլտվություն ստանալուց հետո:

Լրագրողներն օրինակ Դիարբեքիրի եւ Անկարայի տարբեր կառույցներից թույլտվություններ պետք է ստանան Սուրբ Կիրակոսում նկարներ անելու կամ ֆիլմ նկարահանելու համար, իսկ երբեմն էլ նույնիսկ այդ թույլտվությունները բավական չեն:

Անցյալ տարի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները չեն թույլատրել արտասահմանյան հեռուստաալիքին նկարահանումներ իրականացնել՝ չնայած թույլտվության առկայությանը:

Հետաքրքիր է, որ միայն հանցագործներն են կարողանում իրավապահներից խույս տալ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search