Իրանի հայերը պատրաստվում են Սուրբ Ծնունդին:
Իրանի հայերը պատրաստվում են Սուրբ Ծնունդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԻՌՆԱ-ն հաղորդում է, որ Սուրբ Ծնունդի նախօրեին, որը հայերը տոնում են հունվարի 6-ին, Իսֆահանայի մերձակայքում գտնվող հայկական Նոր Ջուղան պատրաստվում է տոնին: Փողոցները զարդարված են ամանորյա դեկորացիաներով եւ տեղացիները սիրով լուսանկարվում են Տոնածառի մոտ, որը տեղադրված է հայկական եկեղեցու մոտ: