Ինը մարդ Է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր են ստացել Կահիրեի մերձակա Մար-Մինա եկեղեցու վրա կատարված գրոհի հետեւանքով:
Ինը մարդ Է զոհվել, եւս 10-ը՝ վիրավորվել Կահիրեի մերձակա եկեղեցու վրա գրոհի հետեւանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Al-Watan լրատվական պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները:
Զոհվածների թվում են՝ տաճարը հսկող չորս ոստիկաններ եւ հինգ քաղաքացիական անձինք: Առավոտյան զինված հարձակման փորձ Է կատարվել Խելուանի քրիստոնեական տաճարի վրա: Ըստ առկա տվյալների, գրոհին մասնակցել են հինգ ահաբեկիչներ, այդ թվում՝ մեկը, որի մարմնի վրա պայթանյութ Է ամրացված եղել: Փոխհրաձգության ընթացքում, որը տեւել Է տասը րոպե, զոհվել են կարգի պահապաններ: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ոչնչացվել են երեք հարձակվողներ:
Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերծել են զինյալներից մեկի մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Տեղեկատվություն Է ստացվել հանցակիցներից մեկին բռնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: