Ավստրալական Սիդնեյում վերջին 79 տարվա ընթացքում ամենաշոգ եղանակն է:
Սիդնեյում հաստատվել է մոտ 80 տարում ռեկորդային շոգ եղանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է +47.3 աստիճանի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սիդնեյի տարածքի մեծ մասում հրդեհի նախազգուշացում է արվել: Նշվում է, որ Սիդնեյում թենիսի միջազգային մրցաշարի մասնակիցները ստիպված են եղել դադարեցնել խաղերը, քանի որ օդի ջերմաստիճանը գերազանցել է +40 աստիճանը: