Հայտնի են դարձել բասկետբոլի Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունները հյուրընկալող քաղաքները:
Հայաստանի ու Ադրբեջանի թիմերը կմրցեն Սան Մարինոյում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը տեղի կունենա այս տարվա հուլիսի 3-11-ը Սան Մարինոյի Սերավալ քաղաքում: Հայաստանի թիմի մրցակիցներն են՝ Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի եւ Մոլդովայի հավաքականները, հայտնում է News.am-ը:
Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-29-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում, որտեղ Հայաստանի թիմը կմրցի Մոլդովայի, Իռլանդիայի, Մոնակոյի եւ Մալթայի հավաքականների հետ:
Մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հուլիսի 13-22-ը: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ուժերը կչափի Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի թիմերի հետ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: