ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ առկա է մերկասառույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: