ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը պատմել է այն մասին, թե ինչ է նախորդել դերասանի հոսպիտալացմանը Լոմոնոսովի պողոտայի թատրոնից և ինչ գործողություններ են ծրագրում ձեռնարկել բժիշկները։
Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի հոսպիտալացման հանգամանքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի ինքնազգացողության վատացումը շրջապատի բոլոր մարդկանց համար եղել է անսպասելի։ Ամանորյա տոներից հետո ռեժիսորը կազդուրված տեսք է ունեցել և նույնիսկ դադարել օգտագործել ձեռափայտը։ Դերասանի գրեթե ողջ աշխատանքային օրն անցել է թատրոնում, իսկ երեկոյան արդեն նրա մոտ ի հայտ է եկել թուլություն, հազ, ցավ կոկորդում և ձախ ոտքում, որի հետ նախկինում էլ խնդիրներ եղել են։ Ժամանած բժիշկներն առաջարկել են հետազոտման համար Ջիգարխանյանին հոսպիտալացնել։ Արթուր Սողոնոնյանը վստահեցրել է, որ նրա սրտի հետ խնդիրներ չկան։ Առաջիկայում դերասանը կենթարկվի տոմոգրաֆիայի, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։ Դերասանի ինքնազգացողության վատացումը տեղի է ունեցել Վիտալինայի հայտարարությունների ֆոնին, թե մտադիր է չեղարկել ապահարզանի վերաբերյալ դատավճիռը, ինչի համար այդ գործով բողոքարկում է ներկայացրել։