Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ այլ պետությունների եւ միությունների հետ համագործակցության զարգացման օգտին:
Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2018 թվականի հունվարի 1-ից Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում ՌԴ նախագահը կոչ է արել ընդլայնել այդ համագործակցությունը, փոխանցում է News.ma-ը:
«Մենք նպատակահարմար ենք համարում Միության եւ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ձեւաչափերի ավելի խորը միավորման հնարավորությունների ուսումնասիրումը, որի որոշ անդամ երկրները կարող են դիտորդներ դառնալ ԵԱՏՄ-ում»,- հայտարարել է Պուտինը: