Հայաստանի հրաձգության տարիքային հավաքականները մրցաշրջան 2018-ում կմեկնարկեն Մյունխենի միջազգային մրցաշարով:
Հայաստանից 6 հրաձիգ կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մյունխենում ատրճանակ զենքաձեւում Հայաստանը կներկայացնի միայն մեկ հրաձիգ՝ Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձեւում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանն ու Ալլա Պողոսյանը:
Մրցաշարը կկայանա հունվարի 24-27-ը: