Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տեւականությամբ եւ մենք մշտապես հանդես ենք գալիս կոչով` գտնելու բանակցված որոշում:
Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտության տեւականությամբ. Ֆրանսիայի դեսպանը Կրակովում հանդիպման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը` անդրադառնալով նախօրեին Կրակովում կայացած Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, հայտնում է news.am-ը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը այսօր պետք է կայանա Կրակովում, սպասված է եւ ցանկալի:
Դեսպանը նշեց, որ իր ստանձնած դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումն է եւ ամրապնդումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում. «Ինչպես գիտեք, կա մեկ այլ դեսպան, որն իր աշխատանքային ողջ ժամանակը նվիրում է այս հարցերին. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի մասին է»,-ասաց Լաքոտը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը: Ավելի վաղ, Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը եւ հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ: