Մոլդովայի՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) որպես դիտորդի մասնակցությունը զգալի հնարավորություններ է ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար, հայտարարել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
Մոլդովայի մասնակցությունը ԵԱՏՄ-ին համագործակցության խորացման մեկնակետ է դարձել. Դոդոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը Դոդոնը արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձից հետո: Ուղերձում Պուտինը հանդես էր եկել ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի ձեւաչափերի միջեւ ավելի խորը փոխգործակցության օգտին եւ կոչ էր արել ընդլայնել այդ համագործակցությունը:
«Մոլդովայի կողմից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի ձեռքբերումը համագործակցության, միջպետական ռազմավարական հարաբերությունների զարգացման եւ մեր երկրի տնտեսական զարգացման համար նշանակալի հնարավորությունների ստեղծման մեկնակետ է: Մենք շնորհակալ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր ջանքերին աջակցելու համար եւ այս առաջարկը համարում ենք տեղին եւ ձեռնտու»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դոդոնը:
Նա նշել է, որ եւ՛ Արեւմուտքի, եւ՛ Արեւելքի հետ լավ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները չափազանց կարեւոր են Մոլդովայի համար: