Հայկական «Արթինյան» («Artinian») ոսկերչական տունը՝ Արտո եւ Սարո Արթինյան եղբայրների ղեկավարմամբ, արդեն 20 տարի օգնում է թայլանդացի զարդագործ վարպետներին զարգացնել իրենց հմտություններն ու դուրս գալ միջազգային շուկա:
Հայ եղբայրների ոսկերչական տունը Թայլանդի ոսկերիչներին հանում է միջազգային շուկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայկական ոսկերչական տան գործունեության շնորհիվ, թայլանդացի ոսկերիչները կարողանում են պահպանել ոսկերչական արվեստի հնագույն ավանդույթներն ու միեւնույն ժամանակ հետ չմնալ միջազգային չափանիշներից»,-armtimes.com-ի փոխանցմամբ՝ «Արթինյան»-ին ուղղված անդրադարձում հայտնել է «The Nation» հրատարակչության թայլանդական տարբերակը:
Նաեւ հայտնվում է, որ բոլորովին վերջերս «Արթինյան» ոսկերչական տունը Հոնկոնգում ներկայացրել է Ասիա մայրցամաքում եզակի ցուցադրություն միայն բրենդային տեսականու համար՝ պատրաստված տարբեր երկրներում: