Պիտի անենք ամեն ինչ, որպեսզի Արցախում բացառենք անորակ շինարարությունը:
Պիտի աշխատենք բացառել անորակ շինարարությունը. քաղաքաշինության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր կայացած մամլո ասուլիսին, «Արցախպրես»-ի թղթակցին հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«Պատահում են այնպիսի դեպքեր, որ, իսկապես, շինարարությունն այնքան էլ որակով չի կատարվում: Այդ ամենը չի վրիպում մեր ուշադրությունից. դրանք շտկվում են այդ աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունների կողմից: Այդ շտկումների համար պետական բյուջեն լրացուցիչ գումար չի հատկացնում»,-տեղեկացրել է Կ. Շահրամանյանը:
«Բերեմ մի օրինակ. Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան հիմքերը չեն համապատասխանել քաղաքաշինական անհրաժեշտ նորմերին:
Շինվածը լրիվությամբ քանդել ենք տվել և պարտադրել նորը կառուցել: Կամ, երբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս թերություններ են հայտնաբերվում, դրանք նույնպես կատարողի կողմից շտկվում են»,- պարզաբանել է նախարարը: