Artsakhpress

Ռազմական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվում է իր «փաստարկների» մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փորձելով արդարացնել ագրեսիվ գործողությունները, վերջնականապես խճճվել է իր «փաստարկներում»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվում է իր «փաստարկների» մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խճճվում է իր «փաստարկների» մեջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերոնշյալ նպատակը հետապնդելով՝ հարեւան երկրի ռազմական գերատեսչությունը կայքում տեղադրել է «այս իրադարձության ինֆոգրաֆիկան»: Այն դիտելը տեխնիկական պատճառներով հնարավոր չէ, սակայն ադրբեջանական լրատվամիջոցների օգնությամբ կարելի է ծանոթանալ տեքստի հետ:

«Ինֆոգրաֆիկայում ասվում է, որ դեպքի վայրում արված գնահատականներն ու դիտարկումները, հետախուզական տվյալների ուսումնասիրությունն ու ավիացիոն մասնագետների եզրակացությունները թույլ են տալիս եզրահանգել, որ ուղղաթիռներն իրականացրել են մարտական թռիչք եւ  իրականացրել են ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին հրաման: Այս առաջադրանքը կատարելուց, այսինքն՝ մեր դիրքերը գնդակոծելուց հետո, թշնամական ուղղաթիռները, մանեւրելով եւ մեկը մյուսին ծածկելով, պետք է լքեին գնդակոծության գոտին, - ասվում է հաղորդագրության մեջ: «Եզրակացության մեջ նշվում է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներով թռիչքները դիտարկվում են՝ որպես երկրի օդային տարածքի խախտում, եւ հենց այդ պատճառով «մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացած հայկական ուղղաթիռը խոցվել է»: Ըստ կայքում տեղադրված ինֆոգրաֆիկայի՝ ուղղաթիռը խոցվել է ուղիղ ադրբեջանական բանակի դիրքերի վերեւում: Մի փոքր թռչելով՝ այն ընկել է ադրբեջանական դիրքերից 100 մ., եւ հայկական դիրքերից՝ 300 մետր հեռավորության վրա: Ընդ որում «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռային համալիրից կրակը բաց է թողնվել պաշտպանական երկրորդ գծից՝ 2140 մետր բարձրությունից:

Այսպիսով, ի՞նչ էին անում հայկական ուղղաթիռները: Ադրբեջանական ռազմական գերատեսչության սկզբնական հաղորդագրությունները բարբառում էին «կրակ բացելու մտադրության», բայց ոչ իրականացման մասին: Ուղիղ 5 օր մտածելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց, որ «գնդակոծել» փաստարկն ավելի համոզիչ է հնչում, քան «մտադրվելը»:

Ուստի ինչո՞ւ խոցվեց ինքնաթիռը: Այստեղ եւս տրամաբանություն չկա: Հարեւան պետության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ փրփուրները բերանին հայտարարում էին «դիրքերի գնդակոծության» եւ իսկույն անցնում «օդային տարածքի խախտմանը»: Այսինքն ակնհայտ է ուղիղ խոստովանություն, որ ոչ մի «գնդակոծություն» գոյություն չի ունեցել:

Որտե՞ղ է ընկել ուղղաիթռը: Եթե փորձենք իրավիճակը դիտել ադրբեջանական կողմի դիրքերից, ստացվում է, որ ուղղաթիռի բեկորները անմիջականորեն ընկած են իրենց դիրքերի  մերձակայում: Սակայն տարօրինակ է, որ ադրբեջանական կողմը չի փորձում աշխարհին ցուցադրել «ճշմարտությունը»՝ հրավիրելով ռազմական կցորդներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ այլն: Հակառակը, Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են, որպեսզի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին թույլ չտան այցելել ուղղաթիռի խոցման վայր: Հրաժարվելով անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ-ին տառացիորեն ստիպեցին դիտարկումն իրականացնել այլ ուղղությամբ: Ճիշտ է, ոչ ոք չի արգելում միջազգային կազմակերպություններին այցելել ողբերգության վայր՝ դրա մասին չհայտնելով ադրբեջանական կողմին:

Եվ վերջապես. Ադրբեջանն արդեն 5 օր շարունակ Ժնեւի կոնվենցիայի իրականացման մասով բոլոր պարտավորությունների կոպիտ խախտում է ցուցադրում ՝ թույլ չտալով պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search