Artsakhpress

Քաղաքական

Իմ մեծագույն ցանկությունն է, որ Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի ապրեն խաղաղությամբ. Եվրոպացի պատգամավոր

Շատ տպավորված եմ Արցախի ժողովրդով: Իհարկե, այստեղ մենք գործ ունենք մի հասարակության հետ, որը ճնշման տակ է գտնվում, բայց սա մի ժողովուրդ է, որը ձգտում է ապրել լավ կյանքով և կառուցել ժողովրդավարություն: Իմ մեծագույն ցանկությունն է, որ մի օր Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի կարողանան ապրել խաղաղությամբ, և հակամարտությունը լուծում գտնի:

Իմ մեծագույն ցանկությունն է, որ Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի ապրեն խաղաղությամբ. Եվրոպացի պատգամավոր

Իմ մեծագույն ցանկությունն է, որ Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի ապրեն խաղաղությամբ. Եվրոպացի պատգամավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնը:

Ամփոփելով երկօրյա այցը՝ պատգամավորն ասել է, որ տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Եվրոպայի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորների, կրթության, գիտության ու սպորտի, մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև բրիտանական ոչ կառավարական «Halo Trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց կողմից տարվող աշխատանքներին:

«Այս շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք ուսուցողական և հագեցած ծրագիր, որի ընթացքում շատ տեղեկություններ հավաքեցինք: Չնայած, որ իմ այցելությունը անհատական բնույթ է կրում, այնուամենայնիվ շատ կարևոր են նման այցերը՝ Արցախի մասին ավելի ընդհանուր և խորը պատկերացում ունենալու համար: Ես Եվրոպական խորհդարանում արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ՝ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, և մարդու իրավունքները իմ աշխատանքում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Մենք մեր տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք նոր Սահմանադրությունը, մարդու իրավունքները և հակամարտության ամբողջ ենթատեքստը: Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ դրանք ցանկացած ժողովրդավարության հիմքն են, անկյունաքարը: Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բայց կարծում եմ, որ, ընդհանրապես, մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ակտիվ դեր խաղանք խաղաղության տարբեր նախաձեռնություններում, որպեսզի երկխոսությունն ավելի ակտիվ ընթանա: Խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր են այստեղ ապրող մարդկանց համար, բայց դրանք կարևոր են նաև եվրոպացիների համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Լարս Ադակտուսոնի գրասենյակի տնօրեն Չարլի Վեյմարսն էլ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, մասնավորապես նշելով, որ սահմանդրական փոփոխությունները շատ բնական գործընթաց են ժողովրդավարության համար, և հարկ է ընդգծել, որ փոփոխվել է դատավորների նշանակվելու կարգը:

«Կարծում եմ՝ ժողովրդավարական զարգացումն Արցախում ճիշտ ուղղությամբ է ընթանում: Եվ այն փաստը, որ դատավորները ընտրվում են Խորհրդարանի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ դատավորների ընտրության գործընթացն ապաքաղաքականացվում է: Դուք ուղղված եք դեպի Եվրոպա, և օրենքի գերակայությունը եվրոպական հասարակության, քաղաքական համակարգերի ամենագլխավոր բաղադրիչներից է, բայց դրա կողքին շատ կարևոր է մարդկանց կյանքի որակը բարելավելու սկզբունքը և նպատակը: Մենք տեսանք այստեղ այդ կամքը, որի համար շատ ուրախ ենք»,- ասել է Չարլի Վեյմարսը:


Ասուլիսին ներկա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն էլ նշել է, որ իրենց աշխատանքի մեծ մասը նվիրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ավելի բարեկեցիկ կյանք ունենալուն, և իրենք իրենց ուժերի ներածին չափով փորձելու են իրական ապագա ստեղծել ժողովրդի համար:

«Այս շրջանում մեր հիմնական աշխատանքն է շփման գծի վրա տեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անվտանգության համակարգը, որը պետք է ստուգի, թե որ կողմն է խախտում զինադադարը, որպեսզի մեր երիտասարդները չտուժեն: Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը, Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախի առաջին համագումարի 100-ամյակը: Այս տարի պետք է փորձենք մինչև տարեվերջ ունենալ զանազան միջոցառումներ՝ նշելու մեզ համար շատ կարևոր այս իրադարձությունները»,- ասել է Գ. Կարապետյանը:

Ասուլիսին Լարս Ադակտուսոնը պատասխանել է նաև լրագրողների կողմից հնչեցված հարցերին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search