Artsakhpress

Տնտեսական

Ի՞նչ ազդեցություն կունենա բարձր ջերմային ֆոնը գյուղատնտեսության վրա. պարզաբանում է մասնագետը

Հունվար ամսին հաստատված բավականին բարձր ջերմային ֆոնը և առանց տեղումների եղանակը մտահոգիչ են և բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի վրա:

Ի՞նչ ազդեցություն կունենա բարձր ջերմային ֆոնը գյուղատնտեսության վրա. պարզաբանում է մասնագետը

Ի՞նչ ազդեցություն կունենա բարձր ջերմային ֆոնը գյուղատնտեսության վրա. պարզաբանում է մասնագետը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ նախարարության համապատասխան մասնագետները պարբերաբար տեղերում ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացնում. հիմնականում տուժում են գարու ցանքերը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մկնանման կրծողները կարող են զարգանալ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ և պայքարի աշխատանքներ են իրականացվել և նվազեցվել է վտանգը: Հայտնաբերվել են նաև գնայուկ  բզեզով վարակված օջախներ. վնասատուն ունի որոշ առանձնահատկություններ՝ կապված կոնկրետ ջերմաստիճանի հետ: Եթե ցածր ջերմաստիճան է լինում, ինքն իր ակտիվությունը նվազագույնի է հասցնում և վնաս չի պատճառում, սակայն բարձր ջերմաստիճանային ֆոնի դեպքում, հատկապես հարթավայրային գոտում շարունակում է վնաս պատճառել: Հողօգտագործողների կողմից, կախված ջերմաստիճանի և օգտագործվող թունանյութի տեխնիկական բնութագրից, իրականացվել են սրսկումներ, և արձանագրվել են դրական արդյունքներ: Այդ առումով ևս վնասի չափը նվազագույնի է հասցված»,- նշել է Վ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ, ջերմաստիճանից կախված, հնարավոր է վնասատուների ակտիվություն լինի հացահատիկային մշակաբույսերի դաշտերում:

Փոխնախարարի խոսքով՝ պտղատու այգիների մասին խոսելը դեռևս վաղ է:

«Վերջին մի քանի օրերի տեղումները և ջերմաստիճանի նվազումը դրական ազդեցություն թողեցին: Տուժված՝ հիմնականում գարու ցանքատարածքները լրիվությամբ ոչնչացված չեն՝ ներկայումս դեռ վերականգնելու հնարավորություն այդ դաշտերում կա՝ սնուցումներ, մոլախոտերի և վնասատուների դեմ պայքար իրականացնելով: Թփակալման հանգույցը դեռևս ամբողջովին ոչնչացված չէ»,- ասել է Վ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա մի քանի օրերին կանխատեսվող բարձր ջերմաստիճանը նոր վնասներ չի հասցնի, քանի որ օրվա միջին ջերմաստիճանը ցածր է: Այս առումով մեծ նշանակություն ունի նաև օդի հարաբերական խոնավությունը, որը գտնվում է թույլատրելի մակարդակի վրա:

Փոխնախարարը նշել է նաև, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով տուժված ցանքատարածքների բերքատվությունը որոշակի կնվազի:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search