Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներային ստորաբաժանումները մարտական ուսուցման հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում գիշերային ժամերին մեքենայացված շարասյան շարժման երթուղիների ինժեներային հետախուզում են անցկացրել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներները գիշերն ապահովել են ռազմական տեխնիկայի շարասյան ուղեկցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում զորամիավորման կազմում դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան 100-կիլոմետրանոց երթի սկսվելուց առաջ ինժեներային զորքերի ստորաբաժանումները գիշերն ինժեներային ապահովման աշխատանքներ են կատարել կլիմայական բարդ պայմաններում:
Միավորման ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի շարասյան ընթացքի ամբողջ ճանապարհին պայթուցիկ առարկաների որոնման համար ականազերծման խմբերը ճանապարհի ինժեներային հետախուզում են կատարել «Կորշուն» ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ:
Երթուղու գիշերային ինժեներային հետախուզմանը ներգրավվել Էին շուրջ 50 զինծառայողներ եւ գործի Էր դրվել 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: