Artsakhpress

Հասարակական

Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը. մանրամասներ կյանքից

Քըրք Քըրքորյանը խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն, նա նաեւ եզակի ազնվության տեր մարդ էր եւ ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի:

Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը. մանրամասներ կյանքից

Ո՞ւմ է թողել իր կարողությունը Քըրք Քըրքորյանը. մանրամասներ կյանքից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին իր «Խաղացողը» գրքում գրել է Ուիլյամ Ռեմփելը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը: Հեղինակի խոսքով, Քըրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետեւ սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Նրա ծնողները սոսկ աղքատ չէին, նրանք մերթընդմերթ չէին կարողանում տուն վարձել եւ անտուն էին մնում: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն, դա այլ կարգի, վեհանձն ռիսկ էր.

«Նրա մտերիմները գիտեին՝ նա միշտ իր վրա էր վերցնում ռիսկի բոլոր կորուստները, սակայն, միշտ կիսում էր եկամուտները մյուսների հետ»:

Պատանի տարիներից Քըրք Քըրքորյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, միաժամանակ աշխատելով որպես կահույքի բարձիչ, սակայն ընկերներից մեկի հետ ինքնաթիռով թռիչք կատարելուց հետո սիրահարվում է երկնքին եւ որոշում օդաչու դառնալ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Քըրք Քըրքորյանը վտանգավոր պայմաններում բեռներ էր առաքում Բրիտանիա, իսկ պատերազմից հետո փոքր ինքնաթիռ վարձակալում եւ ընկերություն հիմնադրում: Ընկերության եկամուտներից ստացված գումարով նա որոշում է կառուցել հյուրանոց ու կազինո Լաս Վեգասում, որտեղից էլ սկսվում է նրա ֆինանսական կայսրության աճը: Քըրք Քըրքորյանի համար սակայն գումար աշխատելն ինքնանպատակ չէր այլ ընդամենը՝ նվիրատվություն կատարելու միջոց.

«Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը: Կա մի պատմություն. Երբ նրա մենեջերը ցույց է տվել, թե որքան գումար են նրանք վաստակելու Քրայսլեր ընկերության բաժնետոմսերի վաճառքից, Քըրքը նայեց եւ ասաց ընդամենը մեկ բան. «Հրաշալի է, բարեգործակայն ընկերությունների դուրը կգա»:

Բարեգործություն անելիս՝ Քըրք Քըրքորյանը միշտ ցանկացել է մնալ գաղտնի.

«Նա նույնիսկ չէր ցանկանում, որ մարդիկ շնորհակալություն հայտնեն իրեն: Թույլ չէր տալիս, որ իր պատվին որեւէ փողոց կամ պուրակ անվանակոչեն»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, թեեւ Քրքորյանի պահանջն էր, որպեսզի իր պատվին ոչինչ չանվանակոչեն, նրա գործերը կմնան հավերժ: Դրանից բացի, նա այնուամենայնիվ համաձայնել է ընդունել Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ ազգային հերոսի կոչումը.

«Յուրաքանչյուր դպրոցական հասակի երեխա արդեն 2-3 դասարանում սովորում է մեր հերոսների անունները, որոնցից մեկն էլ՝ Վիկտոր Համբարձումյանի, Վազգեն Վեհափառի, մեր Արցախյան պատերազմի հերոսների հետ մեկտեղ Քըրք Քըրքորյանի անունն է»:

Անդրադառնալով Քըրքորյանի 2,5-3 միլիարդ դոլարի հասնող ժառանգությանը՝ Ուիլյամ Ռեմփելն ասում է, որ այն ամբողջությամբ փոխանցվել է բարեգործական նպատակների, իսկ թե որ կազմակերպություններին կփոխանցվեն գումարները որոշելու է Քըրքորյանի կողմից կազմված կոմիտեն, որի կազմում են ամերիկահայ բժիշկ Էրիկ Էսրայելյանը, ինչպես նաեւ Քըրքորյանի նախկին իրավաբանն ու հաշվապահը.

«Նա որոշել է միայն, որ ամբողջ գումարը պետք է բարեգործության ուղղվի, իսկ թե որ բարեգործական նպատակներով կուղղվի գումարը՝ Քըրքորյանը թողել է այդ հարցի որոշումը իր հաշվապահին, իր նախկին իրավաբանին եւ Էսրայելյանին: Իր կտակում Քըրքը նշել է, որ որոշումը պետք է շուտ կայացվի: Խոսքը մի քանի տարվա մասին է, այնպես որ, կարծում եմ, մինչեւ հաջորդ տարի ամեն ինչ պարզ կլինի»:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search