Փետրվարի 2-9-ը Լոս Անջելեսում կանցկացվի հայկական եւ մեքսիկական մշակույթի շաբաթ։
Լոս Անջելեսում կանցկացվի հայկական եւ մեքսիկական մշակույթի շաբաթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացման արարողությունը կանցկացնեն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Մոնիկա Ռոդրիգեսը եւ Փոլ Կրեկորյանը։
Լոս Անջելեսում ապրում են Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեծաքանակ հայեր, իսկ մեքսիկացիները շուրջ 3,5 միլիոն են, news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Massis Post-ը։ Հայկական եւ մեքսիկական ծագմամբ ամերիկացիները մեծ ներդրում են ունեցել քաղաքի տնտեսական եւ մշակութային կյանքում։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը եւ Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կարլոս Էուժենիո Գարսիա դե Ալժա Սեպեդան փետրվարի 2-ին ներկա կգտնվեն մշակութային շաբաթվա բացման արարողությանը։