Մեքսիկայի Խալիսկո նահանգում ուրբաթ առավոտյան 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Մեքսիկայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:
Ըստ գործակալության՝ էպիկենտրոնը գտնվել է Սիուաթլան քաղաքից 65 կմ հեռավորության վրա`16 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերվածությունների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում: