Իսրայելական ավիացիան Սիրիայում ռմբակոծել է շաբաթ գիշերը Իսրայելի օդային տարածք անօդաչու թռչող սարք ուղարկած «իրանական կառավարման համակարգերը», հայտնել է բանակի մամուլի ծառայության ղեկավարներից Յոնաթան Կոնրիկուսը։
Իսրայելը Սիրիայում հարված է հասցրել իրանական անօդաչուների կառավարման համակարգերի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անօդաչու սարքը ռազմական ինքնաթիռի կողմից խոցվել էր Գոլանի բարձրունքներում, , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է գործել Սիրիայում իրանական կառավարման համակարգերի վրա, որոնք անօդաչու սարք են ուղարկել Իսրայելի օդային տարածք»,-իր թվիթերյան էջում նշել է Կոնրիկուսը:
Գեներալ-լեյտենանտը հավելել է, որ իրադարձությունները շարունակում են զարգանալ: «Իրանը պատասխանատվություն է կրում իսրայելական ինքնիշխանության աղաղակող խախտման համար»,-նշել է նա: