Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել. Բուլղարիայի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին փետրվարի 12-ին Երեւանում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Բուլղարիայի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի աջակցությամբ»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Բուլղարիայի նախագահը:
Նա միաժամանակ ընդգծեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության կարեւորությունը: «Երկխոսությունը պետք է ավելի փոքր աստիճանով հիմնված լինի զգացմունքների եւ ավելի մեծ աստիճանով իմաստնության վրա»,- նշեց Ռադեւը՝ հավելելով, որ Բուլղարիան կնպաստի այս դիրքորոշման իրականացմանը: